23.11.2024
Գործել են մի քանի հոգով. Ինչպե՞ս մարտական մեքենաներից հանել է դիզվառելիքը
prev Նախորդ նորություն

ՀՀ-ում Սորոսի դեմ «ՎԵՏՈ» են կիրառում

Այսօր ՎԵՏՕ շարժումը խաղաղ, ինքնաբուխ ակցիա է իրականացնելու Սորոսի «Բաց հասարակությունների հիմնադրամ»-ի գրասենյակի դիմաց:


ՎԵՏՕ հասարակական-քաղաքական շարժումը, որի հիմնադիրը Նարեկ Մալյանն է, սկսում է ակցիաների շարք՝ միտված «Սորոսի հիմնադրամի» հայաստանյան գրասենյակի փակմանը:


ՎԵՏՕ շարժումը հայտարարել է, որ «Սորոսի հիմնադրամ»-ը («Բաց հասարակությունների հիմնադրամ») մեր պետության ներսում իրականացնում է պետականաքանդ գործունեություն: Տարիներ շարունակ հիմնադրամը հավաքագրել և ֆինանսավորել է ապազգային ու հակապետական մտածողությամբ մարդկանց՝ ստեղծելով արտասահմանյան գործակալական ցանց:


Սորոսի հիմնադրամն ու նրա ակտիվիստներն իրենց մասնակցությունն են ունեցել ՀՀ-ում թավշյա հեղափոխության իրականացմանն և այժմ ՀՀ-ում հեղափոխությունից մեկ տարի անց ստեղծվում է հայաստանյան շարժում, որի նպատակն է պայքարել այդ հիմնադրամի դեմ:


Շարժումը կարող է դառնալ պրեցեդենտ, եթե այդ շարժման արդյունքում՝այն մասայական բնույթ և ժողովրդական մեծ մասաների ներգրավման պարագայում, հետխորհրդային հերթական երկրում փակվի Սորոսի հիմնադրամը, որն ԱՄՆ-ի soft power-ի գործիքներից մեկն է ու բազմաթիվ հեղաշրջումների ու մայդանների կազմակերպիչն է հանդիսացել Ուկրաինայում, Վրաստանում և այլ երկրներում:


Հետաքրքիր է, թե ինչպիսին կլինի ՀՀ-ի իշխանությունների արձագանքը, որոնց կազմում առկա են մեծ թվով սորոսականներ և այս շարժումը նաև լակմուսի թուղթ է կառավարության համար՝նրանք կընտրեն ազգային, պետական շահերն ու հայկական ազգային-պահպանողական արժեքները, թե Սորոսի հիմնադրամի կողմից առաջ տարվող ուլտրալիբերալ արժեքներն ու եվրոպական մենթալիտետին հարիր գաղափարների տարածումը մեծ մշակութային, հոգևոր ժառանգություն ունեցող ՀՀ-ում:


ՎԵՏՈ-ն փաստացի իր վրա է վերցնում այն ֆունկցիաները՝ազգային արժեքների պահպանում, Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության, որոնք պետք է իրականացնեին ազգային-պահպանողական պլատֆորմներ ունեցող կուսակցությունները՝ՀՀԿ, ՀՅԴ, որոնք ԱԺ ընտրությունների ընթացքում չանցան խորհրդարան և այս պահին արտախորհրդարանական ուժեր են:


ՎԵՏՈ-ին կարող են միանալ նաև ՀՀԿ-ի, ՀՅԴ և այլ ազգային-պահպանողական արժեքներ կրող ուժեր, անհատներ, որոնք կարող են օրենքի շրջանակներում՝ոչ բռնի, թավշյա պայքարի արդյունքում հասնել ՀՀ-ում Սորոսի հիմնադրամի փակմանը կամ ազդեցության զգալի թուլացմանը:


Փաստորեն, Սորոսի soft power-ին ՀՀ-ում սկսել են հակազդել ազգային-պահպանողական ֆրոնտ ստեղծելով, որը կարող է ապագայում դառնալ քաղաքական շարժում ու կուսակցություն: