3.04.2026
Սամվել Բաբայանի համակիրների վրա հարձակման գործով կան ձերբակալվածներ
prev Նախորդ նորություն

Գործել են մի քանի հոգով. Ինչպե՞ս մարտական մեքենաներից հանել է դիզվառելիքը

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհանիսյանն անդրադարձել է մամուլում հրապարակված այն լուրերին, որ զորամասի Հայաստնի զինված ուժերի սպան 11 մարտական մեքենաներից հանել է դիզվառելիքը և ջուր լցրել:


«Չէի ուզենա այս թեմայով արձագանքել սակայն ստիպված եմ: Ցանցում լույսի արագությամբ տարածվող լուրը մի տականք սպայի մասին, որը խոտանել է տեխնիկաներ իրականում եղել է վաղուց, նա մենակ չի եղել, գործել են մի քանի հոգով` ինչպես սպաներ, այնպես էլ զինվորներ:


Գործը վաղուց է բացահայտված իր բոլոր իրավական հետևանքներով: Շատ եմ ցավում այս ամենի համար, սակայն ցավոք մեր մեջ կան նաև տականքներ: Խնդրում եմ այս ամենը չկապել որևէ արտաքին կամ ներքին երևույթի հետ, դասական հանցագործություն է, որը գտնում է իր արժանի` ԻՐԱՎԱԿԱՆ հանգուցալուծումը», - ասված է Հովհաննսյանի գրառման մեջ:


Ավելի վաղ «Ժողովուրդ» օրաթերթը հայտնել է, որ ՀՀ իրավապահներն օրերս ուշագրավ դեպք են բացահայտել ՊԲ զորամասերից մեկում: «Մասնավորապես իրավապահները ՊԲ զորամասերից մեկում ստուգումներ են իրականացրել ու բացահայտել, որ այդ զորամասի սպան 11 մարտական մեքենաներից հանել է դիզվառելիքը եւ բենզինի բաքի մեջ ջուր լցրել: Ավելին` իրավապահները պարզել են, որ այդ ամենի արդյունքում 11 մարտական մեքենաներ տեխնիկական խնդիրների առաջ են կանգնել, եւ որոշում է կայացվել այն չշահագործել:


Հայաստանի Հանրապետության Քննչական կոմիտեից հաստատեցին կատարվածի մասին մեր տեղեկությունները՝ հայտնելով, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի հատկանիշներով` գողություն: Քննությունը շարունակվում է», - ասված է հրապարակման մեջ:

ՀՀ-ում Սորոսի դեմ «ՎԵՏՈ» են կիրառում
Հաջորդ նորություն next
 Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար
03.04.2026
Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար