25.11.2024
Ռասիզմն Ադրբեջանում անհնար դարձրեց Մխիթարյանի մեկնելը Բաքու. ԱԳՆ-ն` CNN-ին
prev Նախորդ նորություն

Հազար ու մի գիշերի հեքիաթը կամ՝ Եգիպտոսն այնքան մոտ է

Արևելքը լի է առեղծվածով ու հավիտյան գրավում է իր շքեղությամբ և գրավչությամբ: Ասույթների ու պատումների մի ամբողջություն` «Հազար ու մի գիշեր»-ի պատմությունները մենք գունեղ երևակում ենք մեր մտքում և ձգտում տեսնել ու վայելել, զգալ շունչը, բույրը, շփումը և Ալլադինի հեքիաթի մասնիկը լինել:


Մենք ակամա դառնում ենք զոհեր, որոնք ծարավն ունեն այդ առեղծվածի: Ու այս պարագայում այդ հրաշք «թակարդ»-ը մեր դեմ լարեցին ANRIVA TOUR-ն ու AIR CAIRO կանոնավոր ավիաընկերությունը, որը մեկնարկել էր արդեն օդանավից: Թեև մեր հանգրվանը Պարսկաստանը չէր ու չկային Շեհրիար արքան ու բամբիշ Շեհրեզադը, բայց քիչ չէր հրաշքը, առեղծվածը և վայելքը: Մեր երազանքների նավակը հանգրվանել էր Եգիպտոսի Շարմ էլ Շեյխ քաղաքում՝ հանգստի ու վայելքի մի դրախտավայր, որտեղ կորում է ժամանակի զգացողությունը և դու կարողանում ես վայելել մի շարք հրաշքներ:

Ավետարանական Մովսեսի հողը վերածվել է իրական մի Ավետյաց երկրի ու մենք մեր Մովսեսի (Դավիթ Գրիգորյան, Շամս Սոուլ) հետ «թափառեցինք» այդ հրաշալիքով մեկ ու վայելեցինք անսահման բարիքներ՝ 16 հյուրանոց, որոնցից յուրաքանչյուրն իր առանձնահատուկ առաջարկն ուներ հանգստացողի համար և ապահովում էր աննկարագրելի ծառայությունների բազմություն: 7 անմոռանալի օրերի ընթացքում վայելեցինք ստորգետնյա հրաշքը, որտեղ ամեն մի մարջան ու ձուկ քեզ հիշեցնում է արարչության հրաշքը, Սինայի անապատը՝ քառանիվների շքերթով շրջում ես,ապա կանգնում որևէ բարձրադիր կետում ու զգում, թե ինչպես է հորիզոնը բաժանում երկիրն ու երկինքը, մի տեսարան, որ երևի թե աշխարհում միայն այստեղից կարող ես վայելել և կենդանի հաղորդակցվել Բեդվինների հետ, թեյ խմել իրենց իսկ հյուրասիրությամբ: Վայելել արևելքի հյուրասիրությունը, տաքուկ ժպիտները և համադամ ուտելիքները:

Ամենակարևորը հրաշալի հյուրանոցների մի մեծ շարք, որը բացահայտեցինք: Առաջարկներ սիրահար զույգերի, ընտանեկան հանգստի, ուրախ ընկերական խմբերի և տարեց մարդկանց համար, այո այս ամենը մեկտեղված են ու լիարժեք ապահովված այս հյուրանոցներում, ամեն սպասարկող իր լուսերես ժպիտով ջերմացնում է քո օրը, եթե բաց թողնենք պարզապես արևի և ծովի ջերմությունը: Reef oasis blue bay Resort and Spa, Sentido Reef oasis senses, Novotel, Baron Resort, Royal Albatros Moderna, Rixos Premium Seagate, Jaz Mirabel Park հյուրանոցներ, որոնք անմոռանալի դարձրեցին մեր նավարկությունը հրաշքների աշխարհում, մեր 7 ու մի գիշերը լցրեցին գույներով ու էջերով, որոնք առհավետ պիտի պատմենք ու դարձնենք ասույթ մեր մտերիմների համար:

Հ.Գ. Սակայն մեծագույն և առանձին կոլորիտ է արևելքում Շուկան – մեդինան, որտեղ դու ամենքայլափոխի վայելում ես մշակույթների գեղեցիկ միաձուլումը, որտեղ չկա կրոնների տարբերություն, որտեղ դու սպասված ես, ունես անակնկալներ ու միշտ կարող ես փորձել համեղ քաղցրավենիքներ: Եվ անխոս Շարմ էլ Շեյխ ունի ևս մի շատ կարևոր վայր, որ պիտի այցելել, ժայռերի մեջ ծվարած Ֆարշան, ասում եմ ու վայելում բույրը, էներգետիկան և ժպտների տարափը, դա մի հրաշք է, որը քեզ պարուրում է կարծես հաշիշով ու տեղափոխում մեկ այլ իրականություն, դու մտնում ես փայտե դռնից ներս ու անհամբեր սպասում, թե որտեղից է դուրս գալու չքնաղ գեղեցկուհին, ու նա դուրս է գալիս՝ գեղեցիկ Կարմիր ծովը, մի շքեղ տեսարան, որը երբևէ հանդիպել եմ իմ կյանքում:


...Անհաբեր կսպասեմ Ջինի հաջորդ հրաշքներին:


Դավիթ Գրիգորյան