25.11.2024
Բակո Սահակյանը կգա՞ դատարան. խոսնակը չի բացառում
prev Նախորդ նորություն

Ազգային ժողովը՝ թանկ հաճույք. պետությունը հավելյալ 892 մլն դրամ հատկացրեց

Կառավարությունն այսօր որոշում կայացրեց Ազգային ժողովին հավելյալ տրամադրել 892,7 մլն դրամ գումար:


Պակասուրդը, որի դիմաց կանգնել է խորհրդարանը, պայմանավորված է պատգամավորների և երկու մշտական հանձնաժողովների ավելացմամբ:


Հատկացվող գումարից 403 մլն դրամը կուղղվի աշխատավարձերին, 94 մլն դրամը` պարգևատրումներին, 301 մլն դրամը` գործուղումներին, որից 183 մլն դրամը ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի ՌԴ, Վրաստան, Բելգիա, Նիդեռլանդներ, Ֆրանսիա, Իտալիա, Մեծ Բրիտանիա, Իրան, Արաբական Միացյալ Էմիրություններ կատարած այցերի ֆինանսավորման: 30 մլն դրամը կուղղվի պատգամավորի բնակարանի վարձի փոխհատուցմանը, իսկ շուրջ 80 մլն դրամը՝ գրասենյակային տեխնիկա և կահույք գնելուն: