11.09.2026
Ազգային ժողովը՝ թանկ հաճույք. պետությունը հավելյալ 892 մլն դրամ հատկացրեց
prev Նախորդ նորություն

Կառավարությունն անցավ գործազրկությանը. դրա մակարդակի նվազեցման ծրագիր է մշակել

2018 թվականի դեկտեմբերի դրությամբ գործազրկությունը Հայաստանում կազմել է շուրջ 20%:


Ներկայացնելով այս վիճակագրությունը, ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը կառավարության այսօրվա նիստում հայտարարեց, որ կառավարության միջգերատեսչական հանձնաժողովը ՀՀ-ում գործազրկության մակարդակի նվազեցման ծրագիր է մշակել, որը հենված է երեք հիմնասյուների վրա:


«Առաջինը՝ մարդկային կապիտալի զարգացում, երկրորդը` զբաղվածության խթանում, երրորդը ինստիտուցիոնալ բարեփոխումներ: Այս երեք ուղղություններով էլ շատ կոնկրետ թիրախներ և ժամանակացույց է սահմանվելու»,- ասաց փոխվարչապետը՝ խնդրելով գլխադասային նախարարությունների ղեկավարներին թիրախներն ու ժամանակացույցը սահմանել մինչև հունիսի 15-ը:


Տիգրան Ավինյանը նաև տեղեկացրեց, որ միջոցառումներն ամբողջությամբ պատրաստ են, պարզապես մնացել է սահմանել հստակ թվային այն արդյունքները, որոնք ակնկալվում են ամեն միջոցառումից, և ժամանակացույցը, որով ընթանալու են:


 

ԼՂՀ նախագահն իրավունք ունի՞ երաշխավորել Քոչարյանի համար, թե՞ ոչ. Նիկոլայ Բաղդասարյան
Հաջորդ նորություն next
 Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին հյուպատոսին մեղադրել են ոսկու մաքսանենգության մեջ
10.09.2026
Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին հյուպատոսին մեղադրել են ոսկու մաքսանենգության մեջ