22.04.2025
ԱԽ քարտուղարը Սպիտակ Տանը հանդիպել է Դոնալդ Թրամփի հատուկ օգնականի հետ
prev Նախորդ նորություն

Բակո Սահակյանը կգա՞ դատարան. խոսնակը չի բացառում

Արցախի նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը չի բացառում, որ Բակո Սահակյանն այսօր ներկայանա դատարան, բայց ոչ էլ պատրաստ է հստակ ասել որևէ բան: Այս մասին նա ասաց VERELQ-ի հետ զրույցում, անդրադառնալով մամուլում շրջանառվող լուրերին, թե ինքն ու Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը կարող են ներկայանալ Ռոբերտ Քոչարյանի դատավարությանը:


Դավիթ Բաբայանի ոխսքով՝ եթե նրանք ներկայանան դատարան, ապա բոլորը դա կտեսնեն:


«Եթե կգա, կտեսնեք, թաքուն չենք պահելու։ Բայց միգուցե չի գալիս, չգիտեմ։ Այս պահի դրությամբ պարզ չէ, չեմ կարող ասել», - ասաց մեր զրուցակիցը։


Հիշեցնենք, Բակո Սահակյանը և Արկադի Ղուկասյանը հանդես են եկել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու երաշխավորությամբ:   


 

Ազգային ժողովը՝ թանկ հաճույք. պետությունը հավելյալ 892 մլն դրամ հատկացրեց
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան