26.11.2024
Ես միլիարդատեր չեմ, միլիոնատեր՝ միգուցե. Լեւոն Քոչարյան
prev Նախորդ նորություն

Մեքսիկայի Միչոական նահանգի Կոնգրեսը ճանաչել ու դատապարտել է Հայոց ցեղասպանությունը

Մեքսիկայի Միչոական նահանգի Կոնգրեսում մայիսի 7-ին ընդունվել է Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող հայտարարություն։


Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, փաստաթուղթը ներկայացվել է կառավարող «Մորենա» կուսակցության պատգամավոր Կրիստինա Պորտիլյո Այալայի կողմից։ Հայտարարության ընդունումից հետո Կոնգրեսը մեկ րոպե լռությամբ հոտընկայս իր հարգանքն է մատուցել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին։ Փաստաթղթի ընդունմանը ներկա է գտնվել Միչոականում ՀՀ պատվո հյուպատոս Հակոբ Սահակյանը։


Սա առաջին դեպքն է, երբ Մեքսիկայում օրենսդիր մարմնի կողմից ընդունվում է Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող հայտարարություն։