5.04.2026
ՀՀ նախկին արտգործնախարարը հարցաքննվել է «Մարտի 1-ի» գործի շրջանակում
prev Նախորդ նորություն

Իրանական գազի ծավալը բարձրացնելու համար գործող գազամուղը միանգամայն բավարար է․ նախարար

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի կարծիքով՝ Հայաստանի՝ իրանական գազի համար տարանցիկ երկիր լինելը միայն դրական ազդեցություն կարող է ունենալ: Նա գազատար խողովակաշարի պոտենցիալը միանգամայն բավարար է համարում Իրանից ներկրվող գազի ծավալը ավելացնելու համար:


Նախարար Տիգրան Խաչատրյանը նման տեսակետ հայտնեց կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում։ «Իրանական գազի համար տարանցիկ երկիր լինելու և ավել գազ ներկրելու հնարավորությունը միայն դրական կարող է ազդել Հայաստանում եղած ենթակառուցվածքը արդյունավետ օգտագործելու համար: Որքան տեղյակ եմ՝ այսօր եղած հզորությունները թույլ են տալիս կրկնապատկել ծավալները»,-ասաց Խաչատրյանը:


Պատասխանելով հարցին՝ արդյոք գազամուղի խողովակաշարը թույլ կտա էականորեն բարձրացնել Իրանից ներկրվող գազի ծավալները՝ բնակչության սպառման կամ Վրաստան տարանցելու համար՝ նախարարն ասաց՝ այո: «Որքան տեղյակ եմ՝ գազամուղի ընդհանուր պոտենցիալի կեսն է օգտագործվում, կամ, միգուցե, ավելի պակաս»,-եզրափակեց նա:

Մամուլ. Ով է թաքնված բողոքի ակցիայի կազմակերպման հետևում
Հաջորդ նորություն next
 Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար
03.04.2026
Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար