ՀՀ նախկին արտգործնախարարը հարցաքննվել է «Մարտի 1-ի» գործի շրջանակում
Մարտի 1-ի գործով հարցաքննվել է նաեւ ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը: Այս մասին հայտնում է armtimes.com–ը։
Ըստ պարբերականի` նա այդ գործի շրջանակում վկայի կարգավիճակ ունի:
Armtimes–ը փորձել է տեղեկությունը ճշտել նաև ՀՔԾ-ից, բայց պատասխանել են. «Չենք մեկնաբանում»:
Փաստահավաք խմբի անդամ Անդրանիկ Քոչարյանն ավելի վաղ լրագրողների հետ զրույցում հայտնել էր, որ Օսկանյանը շատ փաստեր գիտի, որը պետք է հանրությանը ներկայացնի, թե Մարտի 1-ին նախորդող օրերին ինչ են որոշել ինքը և Ռոբերտ Քոչարյանն այն շտաբի շրջանակներում, որտեղ իրականացվեցին այդ գործողությունները: Ըստ փաստահավաք խմբի` Մարտի 1-ի իրադարձություններից առաջ Բաղրամյան 26-ում գաղտնի շտաբ է գործել, որում ընդգրկված է եղել նաև Վարդան Օսկանյանը:
Ավելի վաղ «Մարտի 1-ի» գործի շրջանակում հարցաքննվել են նաև Սերժ Սարգսյանը և Լևոն Տեր-Պետրոսյանը: