25.11.2024
Ամերիկան իրավունք չունի թելադրել ՀՀ-ին՝ մարդասիրական խումբ չուղարկել Սիրիա․ Սասունյան
prev Նախորդ նորություն

Մենք չենք պատրաստվում արտաքսել հայերին․ Էրդողանը փոխել է կարծիքը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում տեղի ունեցած Բուդապեշտյան գործընթացի 6-րդ համաժողովի ժամանակ, խոսելով սիրիացի փախստականներից, անդրադարձել նաև Թուրքիայում բնակվող հայերին:


Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:


Էրդողանը, խոսելով սիրիացիների մասին, նշել է, որ ներկայումս Թուրքիայում են գտնվում 3,6 միլիոն սիրիացի փախստականներ, որոնց Թուրքիան չի պատրաստվում հետ ուղարկել:


Էրդողանը, Թուրքիայում բնակվող այլազգիներին անդրադառնալով, հիշատակել է նաև 100 հազար հայերին:


«Թուրքիայում մոտ 100 հազար հայ է ապրում, որոնցից 40 հազարը Թուրքիայի քաղաքացիներ են: Մյուսները քաղաքացի չեն, բայց մենք չենք պատրաստվում արտաքսել նաև նրանց»,-ասել է Թուրքիայի նախագահը:


Ավելի վաղ Էրդողանն անուղղակիորեն սպառնացել էր արտաքսել Թուրքիայում ժամանակավորապես բնակվող հայաստանցիներին։


Նա 2015 թ-ին հիշեցրել էր Թուրքիայում ժամանակավորապես բնակվող հայաստանցիների մասին: Նա ասել է, որ իբր, ներկայում մոտ 100 հազար քաղաքացի հանդիսացող եւ չհանդիսացող հայեր են բնակվում իր երկրում, որոնց նկատմամբ ոչ մի խտրականություն չի ցուցաբերվում:


«Մենք կարող էինք քաղաքացի չհանդիսացող հայերին արտաքսել երկրից, սակայն չարեցինք: Մենք դեռեւս նրանց հյուրընկալում ենք մեր երկրում: Հնարավոր չէ հասկանալ նման վերաբերմունք ցուցաբերող երկրի նկատմամբ այդ դիրքորոշումը», -ասել է Էրդողանը` անուղղակիորեն սպառնալով, որ կարող է արտաքսել Թուրքիայում ժամանակավորապես բնակվող հայաստանցի հայերին, որոնց թիվը չի գերազանցում 5-6 հազարը (Թուրքիայում քաղաքացի համարվող 60 հազար հայ է բնակվում):