24.11.2024
Սերժ Սարգսյանը եւ Սեյրան Օհանյանը ՀՔԾ-ում առերես հարցաքննվել են․ ՀԺ
prev Նախորդ նորություն

Սա տնտեսական հեղափոխության ծրագիր չԷ․ ԲՀԿ-ն կարող է դեմ քվեարկել գործադիրի ծրագրին

Շատ գեղեցիկ է գրված կառավարության ծրագիրը, կամեցողություններով ու ցանկություններով լի, բայց այս ծրագիրը տնտեսական հեղափոխության ծրագիր չի։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով կառավարության ծրագրին։


«Մենք քննարկել ենք, կետ առ կետ ասել ենք, կարող եմ ասել, որ շատ գեղեցիկ է գրված, չեմ թաքցնում՝ կա 2-3 դրույթ, որի իրականացման դեպքում ժողովուրդը կզգա դրական փոփոխություններ իր կյանքում»,- ասաց Ծառուկյանը՝ նշելով, որ ելույթներ են ունենալու, դեռ էլի կասեն։


Հարցին՝ խմբակցությունում որոշում ունե՞ն՝ ինչպես են քվեարկելու ծրագրին, Ծառուկյանը պատասխանեց, որ նախօրոք չի ուզում ասել․ «Եղել է հեղափոխություն, այսօր պետք է լինի արդեն տնտեսական հեղափոխություն։ Այս ծրագիրը տնտեսական հեղափոխության ծրագիր չի, եթե չփոխվի, ուրեմն մենք կողմ քվեարկել չենք կարող», - ասաց նա։


Ծառուկյանն ասաց, որ տնտեսական հեղափոխության համար անհրաժեշտ են գումարի աղբյուրներ, ժամկետներ և մեխանիզմներ, որոնք այսօր բացակայում են ծրագրում։


«Որեւէ թիվ, ժամկետ, մեխանիզմ չկա։ Առանց գումար տնտեսական աճ չի կարող լինել, ներդրում դնում է անհատական մարդը իր բիզները զարգացնելու համար։ Հենց այնպես ներդրում չի կարող լինել։ Չենք գնալու մարդկանց խնդրենք՝ եկեք, դրեք։ Ներդրման համար անհրաժեշտ է օրենքներ ու պայմաններ փոխվեն, ամբողջ աշխարհում հրատարակվի, որ նոր կառավարությունը ներկայացում է նպաստավոր պայմաններ ներդրողների համար, նայեն ինչ պայմաններ են, ինչ շահույթ, որ ներդրողները գան, ցանկություն հայտնեն։ Ներդրողները պետք է նայեն՝ ինչ պայմաններ են աշխարհի ուրիշ երկրներում։ Մերը պետք ավելի լավ լինի»,- ասաց ԲՀԿ խմբակցության ղեկավարը։


Ծառուկյանն ասաց, որ եթե հեղափոխության համար անհրաժեշտ էր ունենալ դուխ եւ կամք, ապա տնտեսական հեղափոխության համար հարկավոր է փող, փողի աղբյուր, ժամկետներ և մեխանիզմներ։