24.11.2024
Ոչ թե «էներգետիկայի զարգացում» այլ՝ «էներգետիկ անվտանգության ապահովում». փորձագետ
prev Նախորդ նորություն

Սերժ Սարգսյանը եւ Սեյրան Օհանյանը ՀՔԾ-ում առերես հարցաքննվել են․ ՀԺ

ՀՀ պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանը եւ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը օրեր առաջ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում առերես հարցաքննվել են: Այս մասին հայտնում է ՀԺ-ն։


Այս քննչական գործողությունը, սակայն, կապ չունի Մարտի 1-ի գործի հետ. այն այլ քրեական գործի շրջանակում է կատարվել, որով թե՛ Սերժ Սարգսյանը եւ թե՛ Սեյրան Օհանյանը վկայի կարգավիճակ ունեն:


Նշենք, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 216 հոդվածը սահմանում է, որ քննիչն իրավունք ունի կատարել նախօրոք հարցաքննված երկու այն անձանց առերեսում, որոնց ցուցմունքներում էական հակասություններ կան:


ՀՀ հատուկ քննչական ծառայությունը, սակայն, գաղտնի է պահում հարուցված քրեական գործը, անգամ չի նշում, թե ինչ հոդվածով է այն հարուցվել:


Թե՛ քրեական գործի եւ թե՛ առերես հարցաքննության վերաբերյալ մեր հարցերին ՀՔԾ-ից ասացին միայն հետեւյալը. «Չենք մեկնաբանում»:


Առերես հարցաքննվելու վերաբերյալ մեր տեղեկությունը փորձեցինք ճշտել նաեւ Սերժ Սարգսյանի փաստաբանից, սակայն վերջինս հեռախոսազանգերն անպատասխան թողեց:


Սեյրան Օհանյանի պաշտպան Ինեսա Պետրոսյանն էլ ասաց, որ այն նախաքննական գաղտնիք, է, եւ որեւէ մեկնաբանություն այդ մասով չի կարող տալ: