26.11.2024
Արմեն Գևորգյանը չի կալանավորվի
prev Նախորդ նորություն

Վլադիմիր Կարապետյանը կգլխավորի վարչապետի մամուլի ծառայությունը

Մի քանի օր առաջ ստացա վարչապետի առաջարկությունը՝ գլխավորելու իր մամուլի ծառայությունը: Եթե ասեմ՝ անսպասելի էր, ոչ մի բան ասած չեմ լինի: Ընդունեցի առաջարկությունը: Առաջին հերթին խորհրդակցեցի իմ համախոհ ընկերների հետ Կոնգրեսի գրասենյակում: Ավելորդ է ասել, որ ունեցա աջակցություն և լիակատար ըմբռնում: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԳՆ նախկին խոսնակ, Հայ ազգային կոնգրեսի անդամՎլադիմիր Կարապետյանը:

«Պետական ծառայությունը ենթադրում է որոշ գրված և չգրված սահմանափակումներ, դրանցից է կուսակցական գործունեությունը և ես որոշել եմ կասեցնել այն պետական ծառայության ընթացքում:

Ինձ համար պատիվ է վերադառնալ պետական ծառայություն: Շնորհակալ եմ վարչապետ Փաշինյանին նման առաջարկի համար»,- գրել է նա: