26.11.2024
Վլադիմիր Կարապետյանը կգլխավորի վարչապետի մամուլի ծառայությունը
prev Նախորդ նորություն

Հայաստանը շահագրգռված է իր տարածքով տարանցիկ գազատարի անցկացմամբ. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով Հայաստանը շահագրգռված է իր տարածքով տարանցիկ գազատարի անցկացմամբ, այդ թվում՝ նաեւ Ռուսաստանից:


Նման հայտարարություն Փաշինյանն արել է ՌԲԿ հեռուստաալիքի հետ հարցազրույցում: Նա այսպես պատասխանել այն հարցին, թե Հայաստանն արդյոք չի ծրագրում միանալ երկրներին, որոնք հանդես են գալիս Ռուսաստանից էներգակախվածության նվազման օգտին եւ այնպիսի նախագծերը, ինչպես «Հյուսիսային հոսք – 2»-ն է, դիտարկում են որպես սեփական անվտանգությանը սպառնալիք:


Փաշինյանը նկատել է, որ Հայաստանում հիմա չի կառուցվում «Հյուսիսային հոսք – 2»: «Իսկ մենք շահագրգռված ենք, որ մեր երկրում նույնպես կառուցեն որեւէ տարանցիկ խողովակաշար, որը Ա կետից Բ կետ կփոխադրեր, օրինակ, գազ կամ նավթ: Ուստի մենք նման նախագծերով անչափ շահագրգռված ենք»,- ասել է Փաշինյանը:


Նշենք, որ «Հյուսիսային հոսք – 2»-ը նախատեսում է տարեկան 55 մլրդ խոր.մետր ընդհանուր հզորությամբ գազատարի երկու ճյուղերի կառուցում Ռուսաստանի ափից Բալթիկ ծովով մինչեւ Գերմանիա: Շինարարության արժեքը գնահատվում է 9,5 մլրդ եվրո, թողարկումը սպասվում է մինչեւ 2019 թվականի վերջ: