19.04.2025
ՌԴ-ի ու Իրանի զորավարժությունները Կասպից ծովում`մեսիջ ԱՄՆ-ին. հայացք Բաքվից
prev Նախորդ նորություն

Վրաստանում գրանցվել է խոզի գրիպից մահվան 10-րդ դեպքը

Վրաստանում գրանցվել է խոզի գրիպից մահվան 10-րդ դեպքը: Ինչպես գրում է apsny.ge կայքը, ադ տվայլները հաստատվել են լաբորատոր հետազոտությունների հիման վրա:


Հարթակը նշում է, որ վտանգը դեռևս բարձր է: Բժիշկները կոչ են անում բոլորին առաջին իսկ ախտանշանների դեպքում դիմել բուժհաստատություններ: Հաշվի առնելով բարդացող իրավիճակը՝ չի բացառվում, որ դպրոցական արձակուրդները հետաձգվեն:


Առայժմ սակայն Թբիլիսիի մանկապարտեզներում ուսումնական գործընթացն այս պահին չի հետաձգվի գրիպի պատճառով: Համապատասխան որոշումը կայացվել է մանկապարտեզների կառավարման գործակալության նիստում:


Գործակալությունից հայտարարել են, որ բոլոր մանկապարտեզները իրենց բնականոն աշխատանքը վերսկսելու են հունվարի 14-ից: Դեռևս պարզ չէ սակայն, թե արդյոք դպրոցները ևս կգործեն հունվարի 14-ից:


Վրաստանի առողջապահության և կրթութան նախարարությունները հիվանդացության դեպքերի ընթացքն ուսումնասիրելուց հետո այդ առնչությամբ որոշում կկայացնեն:


Հունվարի 8-ից Թբիլիսիի առաջին օգնության 5 բուժհաստատություններում արտակարգ դրություն է սահմանվել: Այս մասին տեղեկացնում է Վրաստանի առողջապահության նախարարության մամլո ծառայությունը:


Գերատեսչությունը կոչ է անում գրիպի ախտանշանների դեպքում անմիջապես դիմել բժշկի:


Մայրաքաղաքում բուժհաստատությունները 24- ժամյա արտակարգ ռեժիմի են անցնում գրիպով հիվանդությունների դեպքերի աճի հետ կապված:


Վրաստանի հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկղրելիձեն նշել է, որ 100 հազար բնակչի հաշվով արձանագրված է գրիպով հիվանդացության 256 դեպք, ինչը նախորդ շաբաթվա տվյալների համեմատ պակաս է:


Հիվանդությունների վերահսկման կենտրոնի տնօրեն Դավիթ Գամկրելիձեն հայտնել է, որ այսօրվա դրությամբ երկրում կա վիրուսի լաբորատոր հաստատված 162 դեպք:


Հիշեցնենք, որ օրերս Վրաստանում գրանցվել էր H1N1 վիրուսից մահվան 9-րդ դեպքը:

Ադրբեջանը ՀՀ-ի ու Արցախի համար փորձում է ստեղծել ցուգցվանգի իրավիճակ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար