25.11.2024
Թուրքիայում առաջին անգամ հայկական հեռուստաալիք կհեռարձակվի
prev Նախորդ նորություն

ՌԴ-ի ու Իրանի զորավարժությունները Կասպից ծովում`մեսիջ ԱՄՆ-ին. հայացք Բաքվից

ԱՄՆ-ն չի հրաժարվել Կասպից ծովում ներկա գտնվելու իր մտքից: Այդ մասին հայտարարել է ադրբեջանցի ռազմական փորձագետ Ուզեիր Ջաֆարովը`մեկնաբանելով ՌԴ-ի ու Իրանի համատեղ զորավարժությունները Կասպից ծովում:


Նա նշել է, որ ՌԴ-ն Կասպից ծովում ունի երկարատև շահեր`2019թ-ին Մոսկվան ուժեղացնելու է իր ռազմական ներկայությունը Կասպից ծովում: Պուտինը հրահանգել է ուժեղացնել կասպյան նավատորմի ներուժը:


Ըստ նրա, ՌԴ-ի ու Իրանի համատեղ զորավարժությունները Կասպից ծովում`մեսիջ է ԱՄՆ-ին: Նրա խոսքով, ՌԴ-ն ու Իրանն ամենահզոր ռազմական ներուժն ունեն Կասպից ծովում: