25.11.2024
Հանրապետության հրապարակում 86-ամյա կինը փորձել է ինքնահրկիզվել
prev Նախորդ նորություն

Հայաստանը կորցրեց իր ազդեցությունը ՀԱՊԿ-ում. քաղաքագետ

Հայաստանը կորցրել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը և չի կարողանալու այն պահել: Եվ անկախ մեր վերաբերմունքից ՀԱՊԿ-ի հանդեպ, միջազգային այս կազմակերպությունում Հայաստանը կորցրեց իր ազդեցությունը։ Այս մասին ասուլիսում հայտարարեց քաղաքագետ Սուրեն Սարգսյանը:  


Նա մատնանշեց, որ Բելառուսի առաջադրած թեկնածուն՝ ԱԱԽ քարտուղար Ստանիսլավ Զասն արդեն հանդիպումներ է ունենում անդամ պետությունների առաջնորդների հետ, ստանում նրանց աջակցությունն և հարցն այսօր նրանում է, թե արդյոք Հայաստանը իր վետոյի իրավունքը կկիրառի նրա թեկնածությունը հաստատելու կոնսենսուսով կայացրած որոշման նկատմամբ: Իսկ որ այդ որոշումը կլինի՝ Սարգսյանը չի կասկածում.


«Կարծում եմ, Զասը կոնսենսուսով է ընտրվելու և այստեղ ամեն բան կախված է լինելու նրանից, թե ՀՀ-ն իր վետոյի իրավունքը կկիրառի նրա թեկնածության դեմ, թե ոչ»,- ասաց նա։ Քաղաքագետը նաև հիշեցրեց, որ 2019-ի սկզբին ՀԱՊԿ պետությունների ղեկավարների մակարդակով հանդիպում կա, ինչը նշանակում է, որ իրավիճակը հետևյալն է՝ կա´մ կերկարաձգվի ՌԴ ներկայացուցչի պաշտոնավարումը այդ պաշտոնում մինչև ժամկետների ավարտը (2020թ.), կա´մ Բելառուսի ներկայացուցիչը կդառնա ՀԱՊԿ գլխավոր քարտուղար: Սա, ըստ բանախոսի, կանխատեսելի էր: