9.06.2025
Հայաստանը լցվում է ոչ կվալիֆիկացված էժան աշխատուժով, հիմնականում Հնդկաստանից. տնտեսագետ
prev Նախորդ նորություն

Վաչագան Ղազարյանին գրավով ազատ արձակելու միջնորդությունը մերժվել է

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանին գրավով ազատ արձակելու միջնորդությունը:


Ղազարյանի պաշտպան Արմեն Հարությունյանըի խոսքով, որպես գրավ առաջարկվել էր 5 մլն դրամից սկսած գումար, բայց մերժվել է: Նա նաև տեղեկացրել է, որ այսօր ավելի ուշ դատարանը քննելու է կալանքի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ նախաքննական մարմնի միջնորդությունը:


Հիշեցնենք, ամիսներ առաջ Վաչագան Ղազարյանը առաջին ատյանի դատարանի որոշմամբ կալանավորվել էր, նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել 1 միլիարդ դրամ գրավը: 


 


 

ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին
06.06.2025
Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին