23.11.2024
ԲՀԿ-ն շարունակելու է լինել ժողովրդի կողքին. Գագիկ Ծառուկյան
prev Նախորդ նորություն

Արտահերթ ընտրություններն անցել են ազատ ու արդար պայմաններում. ԵԱՀԿ դիտորդներ

Դեկտեմբերի 9-ին Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական արտահերթ ընտրությունները անցել են ազատ ու արդար պայմաններում, կրել են ժողովրդի լայն վստահությունը, այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԵԱՀԿ հատուկ համակարգող Պիթր Օսուսկին. հայտնում է Aysor-ը:


Նրա խոսքով՝ մինչև ընտրությունների գործընթացը տեղի են ունեցել քաղաքական լայն բանավեճեր, բայց որոշակի անհանգստացրել է կուսակցությունների ֆինանսավորման կարգը, որը ստեղծել է անհավասար պայմաններ։


Դիտորդը նաև նկատեց, որ Հայաստանում «քվեների առքուվաճառք» տեղի չի ունեցել, որը հնարավորություն է տվել քաղաքական ուժերի միջև կայանա մեծ մրցակցություն։


«Հայաստանի այսօրվա ղեկավարությունը արտահայտել է կամքը՝ անցկացնել ընտրություններ ազատ պայմաններում, չխրախուսել քվեների առքուաճառքը։ Այս ընտրությունները Հայաստանին բերել են կորով և էներգիա», - հայտարարեց Օսուսկին:


Նա ասաց, որ առաջին անգամ է դիտորդական առաքելություն իրականացնում Հայաստանում։ Նշեց, թե շատ է լսել, որ ազատ ընտրություններ անցկացնելու հույս չկա։ Բայց այժմ նա այլ կարծիքի է. «Փառք Աստծո, Հայաստանում այդ հույսը կա»:


ԵԽԽՎ ներկայացուցիչ Ալեքսանդր Պոսյեն իր հերթին նկատեց, որ թավշյա հեղափոխությունից հետո այս ընտրությունները կայացան ազատ պայմաններում։


Նրա խոսքով՝ ԵԽԽՎ-ն դիտարկել է Հայաստանում բոլոր ընտրությունները և չնայած բարդ ընտրական համակարգի, ինչպես նաև սոցիալական ցանցերի միջամտություններին, չկարգավորված ընտրակարգին, Հայաստանում «ընտրությունները բարեհաջող են անցել»։


Պոսյեն նշեց, որ Հայաստանին անհրաժեշտ են ընտրական բարեփոխումները ու դրանց անցկացնելուն կաջակցեն Վենետիկի հանձնաժողովն ու ԵԽԽՎ-ն։