26.11.2024
Մոսկվան պատրաստ է քննարկել ուկրաինացի նավաստիների փոխանակման հարցը. Պեսկով
prev Նախորդ նորություն

Փաշինյանը Պուտինի հետ քննարկելու է ՀՀ մատակարարվող ռուսական գազի գինը

Ընդհանրապես, գազային համակարգի էֆեկտիվության հարցը պետք է քննվի: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 5-ին, լրագրողների հետ զրուցյում նշեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը:


Հարցին, թե սպառողները կարո՞ղ են ակնկալել, որ գազի սակագինը կնվազի, Փաշինյանը պատասխանեց. «Մենք քննարկում ենք եւ քննարկումները կշարունակվեն: Սոցիալապես անապահովների համար գազի գինը դեռեւս հունիսից նվազել է: Ես այս պահին որեւէ բան չեմ կարող ասել, քանի դեռ չունենք պայմանավորվածություններ: Մեր ցանկություններն ու փաստարկները պարզ են, մնում է դրանց շուրջ կարողանանք համաձայնության գալ ՌԴ նախագահի հետ»:


Նա նաեւ տեղեկացրեց, որ ՊԵԿ-ը քննություն է տանում գազալցակայանների գործունեության հետ կապված. «Ես հայտարարել եմ, որ վերջին ամիսներին շատ հայտնի մարդկանց պատկանող գազալցակայանների շրջանառությունը կրկնապատկվել է ամսվա կտրվածքով: Սա ինչ է նշանակում, նշանակում է, որ նրանք 100 տոկոս ստվերո՞ւմ են աշխատել, կամ կարող են այդպիսի կասկածներ լինել: Հիմա պետք է այդ ամենը հետաքննվի»: