26.11.2024
SWIFT-ն իր համակարգից անջատել է Իրանի կենտրոնական բանկը
prev Նախորդ նորություն

Թուրքիայի իշխանությունները 6 երկրի փոխանցել են Ջամալ Խաշուկջիի սպանության ձայնագրությունը

Թուրքական իշխանությունները 6 երկրի` Սաուդյան Արաբիային, ԱՄՆ-ին, Ֆրանսիային, Կանադային, Գերմանիային և Մեծ Բրիտանիային, փոխանցել են սաուդցի ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշուկջիի սպանության ձայնագրությունը: Այդ մասին հայտնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:


Էրդողանի խոսքով` անգամ սաուդյան հետախուզության սպան է ապշել` լսելով ձայնագրությունը: Ըստ սպայի` սպանողը, հավանաբար, հերոին է օգտագործել, քանի որ միայն այդ դեպքում մարդը կարող է ունակ լինել անել այն, ինչ արել է:


Թուրքիայի նախագահը հավելել է, որ Անկարան համբերատար սպասում է, թե երբ Սաուդյան Արաբիան կբացահայտնի սպանությունը: