29.03.2024
ԱՄՆ-ի պատժամիջոցներն Իրանի դեմ կազդեն նաև Բաքվի ու Թեհրանի հարաբերությունների վրա
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Իվանիշվիլին կոչով դիմել է ժողովրդին

Վրացական իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր և ղեկավար Բիձինա Իվանիշվիլին նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ դիմել է ժողովրդին և կոչ արել, որ ոչ մի դեպքում չքվեարկեն հակառակորդների օգտին, քանի որ Վրաստանը կանգնած է ճամփաբաժանի առաջ:


Նա նշել է, որ հասկանում է, որ բնակչությունը դժգոհ է շատ սխալներից, սակայն, այսօր, ըստ նրա, կարևր է այն, որ հայրենիքը կանգնած է պատմական ճամփաբաժանի առաջ և կա սխալ որոշում կայացնելու մեծ վտանգ:


Նշվում է, որ Իվանիշվիլին իր նախընտրական ուղերձի ժամանակ ոչ մի անգամ չի հիշատակել նախագահի թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլիի անունը, որին աջակցում է իշխող կուսակցությունը:


Նշենք, որ Վրաստանում սպասվում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը, Սալոմեի հիմնական մրցակիցն է ընդդիմադիր Գրիգոլ Վաշաձեն, ում հաղթանակի հետ մեծ հույսեր է կապում նրա թիմակից Միխեիլ Սահակաշվիլին, ով ցանկանում է վերադառնալ Վրաստան:

Ադրբեջանում սկսվել է գերության մեջ գտնվող Կարեն Նազարյանի գործով դատական գործընթացը
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար