23.11.2024
Իվանիշվիլին կոչով դիմել է ժողովրդին
prev Նախորդ նորություն

Ադրբեջանում սկսվել է գերության մեջ գտնվող Կարեն Նազարյանի գործով դատական գործընթացը

Ադրբեջանական Գյանջայում (Գանձակ) սկսվել է այդ երկրում գերության մեջ պահվող Կարեն Նազարյանի գործով դատական գործընթացը:


Ադրբեջանական կողմը հայտարարում է, որ նա «դիվերսանտ է», իսկ հայակական կողմը պնդում է, որ խոսքն իրականում Տավուշի Բերդավան գյուղի բնակիչ 1984 թվականին ծնված Կարեն Ղազարյանի մասին է, որն «ունի հոգեկան առողջության խնդիրներ, չի ծառայում և երբեք չի ծառայել Հայաստանի զինված ուժերում»։


Ինչպես հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները, Նազարյանը մեղադրվում է Ադրբեջանի տարածքում «ահաբեկչություն իրականացնելու փորձի համար»: Գործով դատական նիստը նշանակված է նոյեմբերի 20-ին:


Ավելի վաղ, այս տարվա հուլիսի 30-ին ՀՀ ՄԻՊ-ը ահազանգել էր, որ արդեն 16 օր շարունակ Ադրբեջանում գերության մեջ գտնվող Տավուշի մարզի սահմանամերձ Բերդավան գյուղի բնակիչ Կարեն Ղազարյանից որևէ տեղեկություն ստանալ չի հաջողվում:


2018 թվականի հուլիսի 15-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե Ղազախի շրջանի ուղղությամբ հետ է մղել Հայաստանի զինված ուժերի, ադրբեջանական մամուլի ձևակերպմամբ, դիվերսիոն խումբ, որի անդամներից մեկը գերի Է վերցվել։


Այս հայտարարությունից անմիջապես հետո Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Ադրբեջանի կողմից նշվող անձն իրականում Տավուշի Բերդավան գյուղի բնակիչ 1984 թվականին ծնված Կարեն Ղազարյանն է, ով ունի հոգեկան առողջության խնդիրներ, չի ծառայում և երբեք չի ծառայել Հայաստանի զինված ուժերում։