Սաուդյան Արաբիայի արքայազնը Խաշուգջիին «վտանգավոր իսլամական» է անվանել
Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալման ալ Սաուդը Թուրքիայում սպանված սաուդցի ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշուգջիին «վտանգավոր իսլամական» է անվանել և «Մուսուլման եղբայրներ»-ի անդամ: Այդ մասին գրում է Washington Post-ը` իր աղբյուրներին հղումով:
Ըստ պարբերականի, արքայազնը, որին շատերը կասկածում են լրագրողի սպանության հետ կապ ունենալու մեջ, նման բան է ասել մի քանի օր առաջ, երբ Էր Ռիադը պաշտոնապես խոստովանեց, որ Խաշուգջին սպանվել է:
Թերթը գրում է, որ արքայազնը զրույցել է ԱՄՆ նախագահի խորրդական Ջարեդ Քուշների և ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հետ: Ըստ աղբյուրների, Բոլթոնը խոսակցության ընթացքում չի հասկացրել` համաձա՞յն է արքայազնի ասածների հետ, թե՞ ոչ:
Թագավորական ընտանիքի ներկայացուցիչները հերքել են, որ նման զրույց է կայացել: