25.04.2025
Էր Ռիադը Խաշոգջիի գործով «անկեղծ համագործակցության» տրամադրված չէ Անկարայի հետ
prev Նախորդ նորություն

National Interest. ԻՊ-ի հաջորդ զոհը Հորդանանն է

Ամերիկյան The National Interest ամսագիրը հայտնել է, թե որն է այն երկիրը, որտեղ կարող է իր դիրքերն ամրապնդել «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը:

Հոդվածի հեղինակի խոսքով՝ այդ երկիրը կարող է դառնալ Հորդանանը: Ահաբեկչական խմբավորման շարքերը մտած հորդանանցիների թիվը կազմում է մոտ 3 հազար մարդ:

Նշվում է, որ երկրում խորանում է նաեւ իրավիճակի անակայունացման սպառնալիքը, այդ թվում՝ Հորդանանում առկա գործազրկության եւ աղքատության մակարդակի պատճառով:

Ըստ պարբերականի՝ Սիրիայի եւ Իրաքի տարածքում գաղափարապես եւ մասնագիտորեն կոփված գրոհայինները կարող են վերադառնալ հայրենիք: Սա, իր հերթին, լուրջ սպառնալիք է ներկայացնում անվտանգությանը:

Զարիֆը մեղադրել է Իսրայելին եւ «Մոսադ»-ին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` mir24.tv
23.04.2025
Հայաստանը կքննարկի Ադրբեջանում կայանալիք ԱՊՀ երրորդ խաղերին մասնակցելու հրավերը. նախարար