2.08.2025
Թուրքական բանակը Սիրիայի հյուսիսում գնդակոծել է քրդերին
prev Նախորդ նորություն

Սաուդյան Արաբիայի գլխավոր դատախազը Ստամբուլ է ժամանել

Սաուդյան Արաբիայի գլխավոր դատախազ Սաուդ ալ-Մուաջիբը Ստամբուլ է ժամանել ասուդցի ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշոգջիի մահվան հետաքննության համար:

DHA գործակալությունը տեղեկացնում է, որ Ալ-Մուաջիբը ժամանել է Ստամբուլի «Աթաթուրք» օդանավակայան եւ հյուրանոցում տեղավորվել:

Սաուդցի ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշոգջին, որը Washington Post թերում որպես տեսաբան էր աշխատում եւ 2017-ից բնակվում էր ԱՄՆ-ում, հոկտեմբերի 2-ին Թուրքիայում անհետացել էր այն բանից հետո, երբ մտել էր Ստամբուլում Սաուդյան Արաբիայի գլխավոր հյուպատոսության շենք: Հոկտեմբերի 20-ի գիշերը Սաուդյան Արաբիայի պետական լրատվամիջոցները տարածեցին երկրի գլխավոր դատախազի հաղորդագրություն այն մասին, որ նախնական տվյալների համաձայն, Խաշոգջին մահացել է եւ նրա մահն առաջացել է հյուպատոսական անձնակազմի հետ վիճաբանության արդյունքում: Այս գործով ձերբակալվել է 18 մարդ:


 

TWSJ. ՌԴ-ն Ստամբուլի գագաթնաժողովն օգտագործել է Մերձավոր Արևելքում ամրապնդվելու համար
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը՝ aravot.am
31.07.2025
«Զանգեզուրի միջանցքի» բացումը շատ հավանական եմ համարում. Ադրբեջանում Թուրքիայի դեսպան