25.11.2024
ԱՄՆ-ն աջակցում է ՀՀ նոր կառավարության ջանքերին՝ ուղղված կոռուպցիայի դեմ պայքարին. Բոլթոն
prev Նախորդ նորություն

Երեւան-Բաքու օպերատիվ կապը հաստատվել է ոչ Փաշինյան-Ալիեւ մակարդակում. Հաջիեւ

Հայաստանի և Ադրբեջանի միջև օպերատիվ կապը հաստատվել է ոչ թե պետությունների ղեկավարների, արտաքին գործերի կամ պաշտպանության նախարարների, այլ ավելի ցածր մակարդակում:


Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին գործերի բաժնի ղեկավարի տեղակալ Հիքմեթ Հաջիևը:


Ինչպես հայտնում է Trend.az-ը, նրա խոսքով, կապն օգտագործվում է օպերատիվ դեպքերում: «Հայաստանն ու Ադրբեջանը հակամարտության կողմեր են, բանակցում են կարգավորման շուրջ, և նման շփումները նորմալ են», - ասել է Հաջիևը:


Ավելի վաղ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարության միջև հաստատվել է օպերատիվ կապ:


«Ադրբեջանական կողմի հետ, ինչպես և պայմանավորվել ենք, հաստատվել է հուսալի օպերատիվ կապ և, կարող ենք ասել, որ փոխադարձաբար տեղեկատվությունը կես ժամվա ընթացքում կհասնի Ադրբեջանի նախագահին, և եթե նրանց կողմից լինի, կհասնի մեզ», - ասել է Նիկոլ Փաշինյանը: