26.11.2024
Գագաուզյան ինքնավարությունն Էրդողանը «կապող օղակ» է անվանել Թուրքիայի և Մոլդովայի միջև
prev Նախորդ նորություն

Պուտին․ Դամասկոսը եւ Թեհրանն իրենք պետք է պայմանավորվեն

Դամասկոսը եւ Թեհրանն իրենք պետք է պայմանավորվեն Սիրիայից իրանական ուժերի դուրսբերման մասին, դա Մոսկվայի խնդիրը չէ։ Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ելույթ ունենալով «Վալդայ» բանակցային ակումբի ամենամյա նիստում՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«Դա մեր խնդիրը չէ՝ համոզել Իրանին դուրս գալ Սիրիայի տարածքից,- ասել է Ռուսաստանի ղեկավարը,- Սիրիան եւ Իրանը անկախ պետություններ են։ Նրանք պետք է կարգավորեն իրենց հարաբերությունները»։

Նրա խոսքերով՝ Ռուսաստանը Իրանի եւ Սիրիայի հետ լուրջ հարաբերությունների մեջ է։

Ռուսաստանի ղեկավարը նշել է, որ Սիրիան իր համախոհների ծառայություններից հրաժարվելու հնարավորություն ուներ եւ դրանցից մեկն էլ Իրանն էր։ Այնտեղ անվտանգ զարգացման պայմաններ պետք է ստեղծվեն։