25.11.2024
Վրաստան ամենից շատ գումար ուղարկում են Ռուսաստանից
prev Նախորդ նորություն

El Pais. ԵՄ-ն ՌԴ-ի մեջ թշնամի չի տեսնում

Եվրոպական մայրաքաղաքներում իշխող քաղաքական վերնախավերում սկսել են մտորել այն մասին, թե արդյոք չի՞ կարելի վերադառնալ Մոսկվայի հետ գործակցությանը, փոխանակ անիմաստ եւ ոչինչ չտվող առճակատմանն ու այդ երկրին որպես թշնամի վերաբերվելը։ Այս մասին գրում է իսպանական El Pais-ը։


Այս մտորումները, ըստ պարբերականի, երեւան եկան այն բանից հետո, երբ ԵՄ-ում որոշեցին, որ կարելի է նաեւ անվտանգության եւ պաշտպանության այլ համակարգ կառուցել։ Այս համատեքստում Փարիզում, Բեռլինում, Մադրիդում, Բրյուսելում եւ այլ մայրաքաղաքներում Ռուսաստանը սկսեց այլ լույսով երեւալ, որպես Եվրոպայի ամենից կարեւոր հարեւան, ով նաեւ նավթի եւ գազի ամենախոշոր մատակարարն է բարեկեցիկ եվրոպացիների համար։


Պարբերականը նշում է, որ Էստոնիայում, ռուսական սահմանին չափազանց մոտ վայրում վերջին իրադարձությունները, որոնք կարող էին անկանխատեսելի աղետի վերածվել, ակամա խթանել են խաղաղասիրական այս մտածումները եւ որոշակիորեն սթափեցրել՝ օգնելով ավելի իրատեսականորեն գնահատել իրականությունը, որը կա այսօր ռեգիոնում։El Pais-ը ընդգծում է, որ բազմում տասնամյակների ընթացքում առաջին անգամ փոխվում են դաշինքները, ռազմավարություններն ու նաեւ՝ մարտահրավերները։ Այդ փոփոխությունները հատկապես նկատելի դարձան այն ժամանակ, երբ ԱՄՆ-ում իշխանության եկավ նախագահ Դոնալդ Թրամփը։


Հենց նրա վարքագիծն էլ դարձավ հիմնական պատճառը, որպեսզի համաշխարհային քաղաքականությունը սկսի վերաձեւվել։ Այդ ժամանակվանից սկսած է, որ Եվրոպայում հասկացան, որ այլեւս Վաշինգտոնը չի հանդիսանում իրենց համար հավատարիմ գործընկեր եւ առաջնորդվում է ոչ թե ընդհանուր, այլ բացառապես իր սեփական շահերով։ Պարբերականը նկատում է, որ մեղմ ասած Ամերիկան ինքն է Եվրոպան նետում Ռուսաստանի գիրկը, հանգամանք, որը անկարելի է աչքաթող անել։ Իսկ այն, որ առճակատումը պետք է փոխել գործակցության, առաջին անգամ բարձրաձայնեց Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը, ով առաջարկեց, որպեսզի սառը պատերազմներին վերջ դրվեն եւ վերանայման ենթարկվեն Եվրոպայում գործող ռազմական ալյանսները։


Հենց այս քաղաքականությունն է, որ ակտիվորեն առաջ է մղվում հիմա, ընդ որում չափազանց ջանասիրաբար եւ մեծ արագությամբ, ամփոփում է El Pais-ը, ֆիքսելով, որ միայն անցյալ տարի ավելի շատ արդյունքներ են գրանցվել քաղաքականության մեջ, քան վերջին վաթսուն տարում, որ գոյություն ունի ԵՄ-ն։