25.11.2024
Կառավարությունը արտահերթ նիստ է հրավիրել. օրակարգում Փաշինյանի հրաժարակա՞նն է
prev Նախորդ նորություն

«Հայրենիք» խմբակցությունը Արցախի ՄԻՊ պաշտոնում թեկնածու է առաջադրել Արտակ Բեգլարյանին

Հոկտեմբերի 15-ին «Ազատ հայրենիք» կուսակցության «Հայրենիք» խորհրդարանական խմբակցությունը նիստ է անցկացրել՝ օրակարգում ունենալով Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի թափուր պաշտոնի համար թեկնածուի առաջադրման հարցը:


Այս մասին հայտնում են «Ազատ հայրենիք» կուսակցության մամլո ծառայությունից։ Խմբակցության ղեկավար Արթուր Թովմասյանը նշել է, որ հաշվի առնելով ԱԺ կանոնակարգ օրենքի պահանջները՝ խորհրդարանական խմբակցությունները սահմանված ժամկետում պետք է թեկնածու առաջադրեն ՄԻՊ թափուր պաշտոնի համար:


«Հաշվի առնելով խմբակցության անդամների հետ մեր նախնական քննարկումները՝ այդ պաշտոնի համար առաջադրում եմ Արտակ Արտյոմի Բեգլարյանի թեկնածությունը: Մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում նա ունի փորձ, աշխարհի լավագույն կրթական հաստատություններում ստացել է բարձրորակ կրթություն, տիրապետում է մի քանի լեզուների եւ վերջապես ունի մարդկային շատ լավ արժանիքներ, որոնք, համոզված եմ, այդ պաշտոնում լավագույնս կծառայեցվեն ի շահ մեր քաղաքացիների եւ մեր հանրապետության»,- ասել է Ա. Թովմասյանը:


Խմբակցության անդամները ողջունել են Ա. Բեգլարյանի թեկնածությունը եւ միաձայն որոշմամբ նրան առաջադրել ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու: