25.11.2024
Տեղի ունեցած իրադարձությունները չեն ազդել ՀՀ-ՌԴ երկկողմ հարաբերությունների վրա. Բաբկո
prev Նախորդ նորություն

Փաշինյանը հոկտեմբերի 16-ին հրաժարական կտա․ սկսվում են թեժ քաղաքական գործընթացներ

Հոկտեմբերի 16-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարական է տալու՝ Ազգային ժողովը լուծարելու ու արտահերթ ընտրություններ անցկացնելու նպատակով։ Վարչապետի հրաժարականից հետո թեժ քաղաքական գործընթացներ են սկսելու։ Այս մասին հայտարարել է Ելք խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը։


Նրա խոսքով, իշխանության ավելի վաղ հայտարարված քայլերի հաջորդականության սցենարային փոփոխություն չի եղել եւ հրաժարականը մնում է ընտրությունների անցկացման միակ տարբերակ:


Սրան զուգահեռ էլ հոկտեմբերի 16-ից սկսվում են կառավարության ներկայացուցիչների եւ խորհրդարանական ուժերի միջեւ Ընտրական օրենսգրքի նոր նախագծի շուրջ քննարկումներ: Այս մասին ՀԺ-ին տեղեկացրեցին ԵԼՔ խմբակցության ղեկավար Լենա Նազարյանն ու ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:


Կառավարությունից խմբակցությունների հետ բանակցելու է առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը: Նա վարչապետին կից Ընտրական օրենսգրքի փոփոխությունների հանձնաժողովի նախագահն է:


Վարչապետի հրաժարականից հետո, թե ինչ զարգացումներ կլինեն քաղաքական դաշտում եւ ինչպես կարձագանքի ՀՀԿ-ն, նույնանուն խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն առաջարկում է սպասել եւ տեսնել:


Անդրադառնալով այն ՀՀԿ-ական 17 պատգամավորների՝ դեկտեմեբրին արտահերթ ընտրությունների անցկացման կողմ արտահայտվելուն, Բաղդասարյանն ասաց. «Նորմալ է, մեր կողմից որեւէ մեկին պարտադրանք չի եղել՝ միանալու կամ չմիանալու»: «Խմբակցության նիստի ժամանակ մենք դեմ ենք եղել դեկտեմբերին ընտրությունների գնալու համար»,- նշեց նա եւ ավելացրեց, ո տեղյակ չէ, թե արդյո՞ք պատգամավորների վրա իշխանությունների կողմից ճնշումներ եղել են, թե՝ ոչ:


Վահրամ Բաղդասարյանը հստակ չի ասում՝ ՀՀԿ-ն արտահերթ ընտրություններին մասնակցելու է, թե՝ ոչ: Միայն նշեց, եթե իրենք կարողացել են իշխանության տարիներին օպերատիվ աշխատել, ուրեմն հաջողությունների կհասնեն նաեւ ընդդիմադիր դաշտում: Նա չի բացառել, որ ՀՀԿ-ն ընտրությունների արդյունքում կարող է ԱԺ-ում չհայտնվել։


Հարցին՝ առանց ՀՀԿ-ի խորհրդարանն ինչպիսին կլինի, Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց. «Տխուր»:


Դեկտեմբերին արտահերթ ընտրությունների անցկացմանը կողմ են արտահայտվել ԲՀԿ-ն, «Լույս» դաշինքը եւ մի շարք արտախորհրդարանական քաղաքական ուժեր։ ԲՀԿ-ի առաջնորդ Գագիկ Ծառուկյանի եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջեւ անգամ հուշագիր ստորագրվեց, համաձայն որի «Բարգավաճ Հայաստանը» համաձայնել է աջակցել Փաշինյանի թեկնածությունը կառավարության ղեկավարրի պաշտոնում։