25.11.2024
Ադրբեջանի ու ՌԴ-ի հարաբերությունները հաջողությամբ զարգանում են բոլոր ոլորտներում
prev Նախորդ նորություն

Իրանի ԱԳՆ․ ՆԱՏՕ-ն պետք է մտահոգված լինի ԱՄՆ-ի միակողմանի եւ վտանգավոր քաղաքականությամբ

ՆԱՏՕ-ն պետք է մտահոգված լինի ԱՄՆ-ի միակողմանի եւ վտանգավոր քաղաքականությամբ։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Բահրամ Կասեմին՝ մեկնաբանելով դաշինքի գլխավոր քարտուղար Սթոլթենբերգի մտահոգությունը Իրանի հրթիռային ծրագրի եւ տարածաշրջանում ապակայունացնող գործունեության մասին՝ տեղեկացնում է ԻՌՆԱ-ն։

Կասեմին նշել է, որ Իրանի հրթիռային ծրագիրն ունի պաշտպանական եւ զսպող նշանակություն։ Նա եվրոպական երկրներին կոչ է արել գնահատել տարածաշրջանում ահաբեկչության դեմ Իրանի պայքարը եւ հարցի տակ չդնել իր անվտանգությունը պաշտպանող Թեհրանի արդյունավետ քաղաքականությունը, ինչպես նաեւ հավելել է, որ Իրանը միշտ սերտ բանակցությունների կոչ է արել իր հարեւաններին։