22.04.2025
ՀՀԿ ԳՄ նիստ. կկատարի՞ Սերժ Սարգսյանը իր խոստումը, թե ոչ
prev Նախորդ նորություն

Միքայել Մինասյանը հետ է կանչվելու Վատիկանում ՀՀ դեսպանի պաշտոնից

Վատիկանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը հետ է կանչվելու դեսպանի պաշտոնից։ Այս մասին «Հետք»-ի հարցին ի պատասխան  ասել է արտաքին գործերի փոխնախարար Ռուբեն Ռուբինյանը։


Հարցին՝ ի՞նչ հիմնավորմամբ, փոխնախարարն ասել է՝ վարչապետի որոշմամբ։


Ինչ վերաբերում է դիվանագիտական ոլորտում քաղաքական նոր նշանակումներին, փոխնախարարը նշել է․


«Վարչապետը հստակ հայտարարել է, որ քաղաքական նշանակումներ չպետք է լինեն, մոտ ապագայում քաղաքական նշանակումները բացառում եմ, բայց երկարաժամկետ առումով չի կարելի բացառել, բայց ուզում եմ շեշտել, որ խոսքը ոչ թե ինչ-որ մեկի քավորի կամ սանիկի մասին է, այլ ընդհանրապես բոլոր երկրներում կա պրակտիկա, որ կարող են քաղաքական նշանակումներ լինել, այլ հարց է, որ դրանք չպետք է գերակշռեն, իսկ մեզ մոտ հիսուն տոկոսից ավելին քաղաքական նշանակումներ են...քաղաքական նշանակումների շարքում է նաև պարոն Միքայել Մինասյանի նշանակումը»,- ասել է Ռուբեն Ռուբինյանը։


 


 

Երեք ամսվա ընթացքում 1,5 մլրդ հետ կբերվի պետբյուջե. Դավիթ Սանասարյան
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան