25.11.2024
Խամենեի․ Ահվազի ահաբեկչությունը ֆինանսավորվել է Սաուդյան Արաբիայի եւ ԱՄԷ-ի կողմից
prev Նախորդ նորություն

Թուրքիայի ԱԳՆ․ Պուտինի և Էրդողանի պայմանավորվածությունները կանխեցին ճգնաժամն Իդլիբում

Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահների հանդիպումը նպաստեց սիրիական Իդլիբում ճգնաժամային իրավիճակի կանխմանը։ Այս մասին Միգրանտների եւ փախստականների մասին նյույորքյան հռչակագրի երկրորդ տարեդարձին նվիրված բարձր մակարդակի հանդիպմանը հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Հանդիպումն անցել է ՄԱԿ ԳԱ 73-րդ նստաշրջանի շրջանակներում։

«Երկու երկրների նախագահները կանխեցին ահավոր հումանիտար ողբերգությունը Իդլիբում։ Մենք ցույց տվեցինք, որ ահաբեկչության դեմ հաստատակամորեն պայքարելու հետ միասին կարող ենք նաեւ ապահովել քաղաքացիական անձանց պաշտպանությունն իրենց բնակավայրերում»,- հայտարարել է նա։