25.11.2024
Ադրբեջան-Իրան-Վրաստան էներգետիկ միջանցքի ստեղծումն առաջնահերթություն է Բաքվի համար
prev Նախորդ նորություն

Իրանի հետախուզությունը Ախվազում ահաբեկչության կազմակերպիչներին «ջախջախիչ պատասխան» կտա

Իրանի հետախուզությունը Ախվազի ահաբեկչության կազմակերպիչներին «ջախջախիչ պատասխան» կտա: Այս մասին հայտարարել է Իրանի հետախուզության նախարար Մահմուդ Ալավիին, հաղորդում է Tasnim-ը:

«Ահաբեկիչներն ու վարձկանները Խուզեստանից անմեղ մարդկանց արյունը թափեցին՝ այդպիսով փորձելով փոխհատուցել Իրաքում, Սիրիայում եւ այլ երկրներում իրենց տերերի հաջորդական պարտությունները», - ասել է նա:

Նախարարը շեշտել է, որ «սարսափելի հանցագործության» կազմակերպիչները պետք է իմանան, որ երկրի հետախուզական ուժերը ջանք չեն խնայի հարձակման մեղավորներին գտնելու եւ ջախջախիչ պատասխան տալու համար:

Սեպտեմբերի 22-ին Իրանի Ախվազ քաղաքում ռազմական շքերթի ընթացքում ահաբեկչական հարձակում էր տեղի ունեցել: Մարդկանց վրա կրակ են բացել ամբիոնի հետեւում գտնվող անհայտ զինված անձինք: Սպանվել է 25 մարդ, մոտ 60 մարդ վիրավորվել է: Այսօր՝ սեպտեմբերի 24-ին, Իրանում ահաբեկչության արդյունքում զոհվածների համար սգո օր է հայտարարվել: