28.03.2024
Բոլթոնը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կշարունակի պատժամիջոցներ սահմանել Իրանի նկատմամբ
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Քաղաքագետ. Իսրայելն օգտագործում է Ադրբեջանի հետախուզական հնարավորություններն Իրանում

Վերջին տարիներին Իսրայելի ու Ադրբեջանի միջև ձևավորվել է ռազմավարական գործընկերություն: Ադրբեջանն ուժեղ նավթային պետություն է, իսկ Իսրայելը`տարածաշրջանում հզոր է ռազմական առումով: Այդ մասին հայտարարել է քաղաքագետ Ամր Էլդիբը:


Նա նշել է, որ Իսրայելը հանդիսանում է Ադրբեջանի առաջատար առևտրային գործընկերն ու Իսրայել առաքվող նավթի 40 տոկոսն ադրբեջանական է:


Ըստ նրա, Ադրբեջանն Իսրայելից զենք գնող առաջատար երկրներից է`իսրայելական ընկերություններն օգնում են Բաքվին կառուցել սեփական ռազմական արդյունաբերությունը:


Նա հավելել է, որ Իրանում բնակվում է մեծ ադրբեջանական համայնք ու Իսրայելը համագործակցելով Ադրբեջանի հետ կարող է օգտագործել Բաքվի հետախուզական հնարավորությունները տեղի ադրբեջանցիների շրջանում:

Ադրբեջան-Իրան-Վրաստան էներգետիկ միջանցքի ստեղծումն առաջնահերթություն է Բաքվի համար
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար