Նյու Յորքում Փաշինյան-Թրամփ հանդիպում չի կայանա․ ԱԳ նախարարը հաստատեց
Նյու Յորքում ՄԱԿ ԳԱ նստաշրջանի բացմանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջեւ հանդիպում չի սպասվում։ Այս մասին կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:
Նրա խոսքով, նման հանդիպումը ժամանակ է պահանջում. «Մենք աշխատում ենք Միացյալ Նահանգների հետ, ունենք տարբեր հարթակներ աշխատանքի համար: Փաշինյան-Թրամփայդ հարցը պետք է գա, հասնի իր հանգուցալուծմանը»,–նշել է նա։
Նախարարիը նաև ասել է, թե ներկայումս չեն կարող նախատեսել, որ այսպես հապճեպ հանդիպում կկայանա։ Եվ Նյու Յորքում էլ նման հանդիպում չի նախատեսվում:
Հիշեցնենք, սեպտեմբերի 23-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմեկնի Նյու Յորք՝ ՄԱԿ ԳԱ նստաշրջանի բացման արարողությանը մասնակցելու նպատակով։ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը ավելի վաղ հայտնել էր, որ այցի շրջանակում մի շարք հանդիպումենր են նախատեսվում :