Արցախում նոր նախարարություն կստեղծվի Արցախում նախատեսում են արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը և Արցախի Հանրապետության ոստիկանությունը ներառել մեկ միասնական մարմնի՝ Ներքին գործերի նախարարության կազմում: Այս մասին տեղեկացնում են Արցախի ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժնից: 22.01.2021
ԼՂՀ մշտական բնակության վայր է վերադարձել 50 հազար 390 փախստական Լեռնային Ղարաբաղի տարածքում մեծանում է ընդհանուր օգտագործման ճանապարհների երկարությունը, որոնցով երթեւեկությունն անվտանգ է։ Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողներն ապահովում են փախստականների վերադարձը իրենց տները։ Այս մասին հունվարի 22-ին հայտնել է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։ 22.01.2021