23.11.2024
Հասանովն ու Լիբերմանը քննարկել են ռազմական ոլորտում համագործակցության զարգացման հեռանկարը
prev Նախորդ նորություն

ԱՄՆ-ը փորձել է ազդել Կասպից ծովի կարգավիճակի վերաբերյալ բանակցությունների վրա. ՌԴ ԱԳՆ

ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները բազմիցս փորձել են ազդել Կասպից ծովի կարգավիճակի վերաբերյալ բանակցությունների վրա: Այդ մասին Коммерсантъ-ի հետ զրույցում ասել է ՌԴ ԱԳՆ-ի` հատուկ հրահանգների մասով դեսպան Իգոր Բրատչիկովը:


Նրա խոսքով` նման փորձեր ձեռնարկվել են 20 տարվա ընթացքում և մինչև վերջին պահը նրանք փորձել են իրենց շահերը առաջ տանել:


Կասպից ծովի կարգավիճակի մասին կոնվենցիան ստորագրվել է օգոստոսի 12-ն` ՌԴ-ի, Ադրբեջանի, Իրանի, Ղազախստանի և Թուրքմենստանի նախագահների կողմից: Փաստաթղթում նշվում է, որ ջրային մակերեսը ընդհանուր օգտագործման է մնում, իսկ հատակը կիսվում է մերձկասպյան երկրների միջև: