5.04.2026
Իսրայել-Ադրբեջան. ռազմավարական տանդեմ
prev Նախորդ նորություն

Բանակը ներգրավված է եղել Մարտի 1-ի գործողություններին. Դավիթ Տոնոյանը հաստատում է

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հաստատում է, որ բանակը ներգրավված է եղել Մարտի 1-ի գործողություններին:


«Զինված ուժերը Մարտի 1-ի գործողություններին ներգրավված են եղել, դա փաստ է», - լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:


Միեւնույն ժամանակ նախարարը նկատեց, որ ճիշտ չի համարում գնահատականներ տալ:


«Զինված ուժերը ներգրավված են եղել արտակարգ դրության շրջանակներում իրենց պարտականությունները կատարելուց, թե դրանից ավել ինչ է կատարվել, քննությունը կհաստատի»,- նշեց Տոնոյանը:


Հիշեցնենք, որ երեկ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը ասաց, որ բանակը ոչ միայն մասնակցել է Մարտի 1-ի դեպքերին, այլ կրակել է շենքերի պատշգամբների ուղղությամբ:

Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել կառավարության պայմանական արտահերթ նիստ
Հաջորդ նորություն next
 Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար
03.04.2026
Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար