21.04.2025
Նշանակություն չունի, թե ինչ ազգանուն է կրում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը. Փաշինյան
prev Նախորդ նորություն

ՌԴ-ից զենքի մատակարարումները ՀՀ-ին շարունակվելու են. Փաշինյանը պայմանավորվել է Պուտինի հետ

Ռուսաստանից սպառազինությունների մատակարարումները Հայաստանին կանոնավոր կերպով շարունակվելու են: Այս մասին «Коммерсантъ» թերթին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:


Փաշինյանը «Коммерсантъ»-ին տված հարցազրույցում խոսել է հայ-ռուսական հարաբերությունների, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ունեցած վերջին հանդիպման արդյունքների, ՀԱՊԿ-ի շուրջ իրավիճակի ու մի շարք այլ հարցերի մասին։


«Վլադիմիր Պուտինի հետ պայմանավորվել ենք, որ ռուսական սպառազինությունների մատակարարումները Հայաստան կանոնավոր կերպով շարունակվելու են», - ասել է վարչապետն ու հավելել, որ մատակարարումներն իրականացվելու են Ռուսաստանի տրամադրած ռազմական նշանակության վարկերով:


«Դրանք (մատակարարումները) կիրականացվեն վարկով, սակայն կքննարկվեն նաև այլ հնարավորություններ», - ասել է վարչապետն ու հավելել, որ հայ-ռուսական համագերծակցությունը ռազմա-տեխնիկական ոլորտում շատ կարեւոր է: «Դա շատ կարևոր համագործակցություն է, և ես կարծում եմ, որ մենք այդ ոլորտում ոչ մի խնդիր չենք ունենա»,- ասել է նա:

Առանց ՀՀ-ի համաձայնության Ադրբեջանը չի կարող ՀԱՊԿ-ի անդամ դառնալ. Փաշինյան
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար