25.11.2024
Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն պաշտոնական այցով կժամանի Հայաստան
prev Նախորդ նորություն

Նշանակություն չունի, թե ինչ ազգանուն է կրում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահ է՝ նշանակություն չունի, թե ինչ ազգանուն է կրում ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարը։ «Նա պետք է լինի Հայաստանի ներկայացուցիչ սահմանված ամբողջ ժամկետի ընթացքում՝ ինչպես և նախատեսված է», - հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ռուսական «Коммерсантъ» պարբերականին տված հարցազրույցում:


Փաշինյանը «Коммерсантъ»-ին տված հարցազրույցում խոսել է հայ-ռուսական հարաբերությունների, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ունեցած վերջին հանդիպման արդյունքների, ՀԱՊԿ-ի շուրջ իրավիճակի ու մի շարք այլ հարցերի մասին։ Հարցերից մեկը վերաբերել է ՀԱՊԿ-ի գլավոր գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի շուրջ ստեղծված իրավիճակին, որի հանդեպ ՀՀ-ում «Մարտի 1»-ի գործի շրջանակներում քրեական գործ է հարուցվել: Նա մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու համար:


Նիկոլ Փաշինյանը խոսել է այս գործի շրջանակներոմ Մոսկվայից հնչած դժգոհությունների մասին հարցին՝ նշելով, որ Հայաստանը դեռ ունի մեկուկես տարի իր կողմից ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում ներկայացուցիչ ունենալու համար, և չնայած Խաչատուրովի հետ կապված իրավիճակին՝ ժամկետային այդ պայմանն ուժի մեջ է։


Վարչապետը նախ շեշտել է, որ ՀԱՊԿ-ը նաեւ Հայաստանի կառույցն է եւ այն ՀՀ-ի համար նույնքան թանկ է, որքան այլ անդամ պետությունների համար:


«Ինչո՞ւ է այնպես մեկնաբանվում, կարծես ինչ-որ մեկի համար ՀԱՊԿ-ն ավելի թանկ է, քան Հայաստանի համար։ Դա այդպես չէ։ Այն մեզ համար նույնքան թանկ է, որքան կառույցի անդամ մյուս երկրների համար», - ասել է վարչապետը ու նշել, որ կա հստակ ժամկետ Հայաստանի ներկայացուցչի կողմից ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի ստանձնման համար (3 տարի), այն չի լրացել։


«Մենք, համենայն դեպս, ունենք դեռ մեկուկես տարի։ Նշանակություն չունի, թե ինչ ազգանուն է կրում գլխավոր քարտուղարը։ Նա պետք է լինի Հայաստանի ներկայացուցիչ սահմանված ամբողջ ժամկետի ընթացքում՝ ինչպես և նախատեսված է»,- նշել է նա` հավելելով, որ Պուտինի հետ հանդիպման ժամանակ իրենք պայմանավորվել են քննարկել հարցն ու հասնել փոխհամաձայնության։


Նրա խոսքով, հարցն այդքան էլ վիճելի չէ, և այն պետք է լուծվի ընդհանուր համագործակցության ու դաշնակցային մթնոլորտում։ Լրագրողի դիտարկմանը, թե ՀԱՊԿ կանոնակարգում նշված չէ, որ հաջորդ գլխավոր քարտուղարը պետք է անպայման լինի նախորդ քարտուղարին հետ կանչած երկրից, վարչապետ Փաշինյանն ասել է․ «Սակայն ասված էլ չէ, որ եթե ինչ-որ մեկին հետ են կանչում, ապա ժամկետը սպառվում է»։