23.11.2024
ԵԱՀԿ-ն պատրաստ է օժանդակել կառավարության բարեփոխումների օրակարգին
prev Նախորդ նորություն

ՀՀ իշխանությունները պետք է արձագանքեն ՌԴ պաշտոնյաների հայտարարություններին. ԱՄՆ դեսպան

Հայաստանի իշխանությունները պետք է արձագանքեն ՌԴ պաշտոնյաների հայտարարություններին: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը:

«Ես տեսել եմ այդ գնահատականները, արձագանքները և Հայաստանի կառավարությունը պետք է արձագանքի այդ մեկնաբանություններին: Մեր դիրքորոշումը եղել և մնում է այն, որ Մարտի 1-ի դեպքերի մասով պետք է մանրակրկիտ և օբյեկտիվ քննություն իրականացվի։ Եվ կարևոր է, որպեսզի այդ քննությունն իրականացվի իրավունքի գերակայության և պատշաճ իրավական գործընթացների շրջանակում»,- նշել է Միլսը` պատասխանելով հարցին, թե արդյոք նման հայտարարությունները չեն վկայում այն մասին, որ ՀՀ իշխանությունների վրա փորձ է արվում ճնշում գործադրել:


Հիշեցնենք, որ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, թե Ռուսաստանն անհանգստացած է հայաստանյան իրադարձություններով: Ըստ նրա` «Հայաստանում իրավիճակը շարունակում է եռալ»։ Նախօրեին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մեկնաբանելով այս հայտարարությունն, ասաց. «Այո, իսկապես շատ շոգ է այսօր»: