24.11.2024
Թուրքիան մտադիր է ռազմաբազա հիմնել Նախիջևանի տարածքում
prev Նախորդ նորություն

Թուրքիան Կիպրոսի ափերին սկսում է նավթի և գազի պաշարների հետախուզությունը

Այս աշուն Թուրքիան կարող է Կիպրոսի շելֆի ածխաջրածինների հանքաղբյուրի հորատում սկսել հետախուզական նպատակներով։ Այս մասին Անկարայում Հյուսիսային Կիպրոսի ԱԳ նախարար Քուդրեթ Օզերսայեմի հետ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն։


Նախկինում Թուրքիան բազմիցս դեմ է հանդես եկել Կիպրոսում նավթի և գազի հանքաղբյուրների հետախուզմանը՝ առանց կղզու թուրքական համայնքի շահերը հաշվի առնելով։


«Միջերկրական ծովի արևելքում Թուրքիայի տնտեսական գոտի և Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության ծանծաղուտ կա։ Նրա հարցմամբ մենք անհրաժեշտ քայլեր ենք ձեռնարկում։ Մեր էներգետիկայի նախարարությունը նախապատրաստվում է հորատումը սկսելուն, մենք կարող ենք դա անել արդեն այս աշուն»,-հայտարարել է Չավուշօղլուն։