13.09.2025
Թուրքական լիրան անկում է ապրել Էրդողանի փեսայի հայտարարությունից հետո
prev Նախորդ նորություն

Պենտագոնում նշել են Սիրիայից ամերիկյան զորքերի դուրսբերման պայմանները

ԱՄՆ-ն կսկսի զորքերը դուրս բերել Սիրիայից միայն ԻՊ-ի զինյալների ոչնչացումից եւ Ժնեւյան գործընթացի ակտիվությունից հետո: Այդ մասին հայտարարել է Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մաթիսը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Նախ, մենք պետք է ոչնչացնենք Իսլամական պետությունը: Մենք նաեւ պետք է վերապատրաստում անցկացնենք տեղական ուժերի համար: Երրորդ՝ Ժնեւի գործընթացը պետք է սկսի այս պատերազմը լուծելու ուղղությմաբ շարժվել: Եթե տեղական ուժերը կարողանան պահպանել անվտանգությունը, ապա մենք կարող ենք կրճատել մեր զինված ուժերի քանակը», - ասել է նա ճեպազրույցում:

Իրանի, Թուրքիայի եւ Ռուսաստանի նախագահները կհանդիպեն Թավրիզում
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` parliament.am
08.09.2025
Ընդդիմությունը փորձել է ահաբեկչությամբ տապալել խաղաղությունը. Հայկ Կոնջորյան