24.04.2025
Սիրիայի և ԱՄՆ-ի պատվիրակությունները հունիսին գաղտնի բանակցություններ են ունեցել
prev Նախորդ նորություն

ՀՀ դեսպանը իրանցի գործարարներին ներկայացրեց ԵԱՏՄ-Իրան համաձայնագրի հնարավորությունները

Օգոստոսի 27-ին ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանը հանդիպում ունեցավ իրանցի շուրջ 50 գործարարի հետ:


ՀՀ դեսպանը հանդիպման մասնակիցներին ներկայացրեց Հայաստանի տնտեսության զարգացման հիմնական ուղղություններն ու առաջնահերթությունները, գործարար միջավայրի առավելությունները, ԵԱՏՄ-Իրան համաձայնագրի ընձեռած հնարավորությունները:


Միջոցառման ընթացքում ցուցադրվեցին տեսանյութեր Հայաստանում տնտեսական գործունեության առանձնահատկությունների և ներդրումներ կատարելու պայմանների մասին, ինչպես նաև ներկաներին տրամադրվեց ամփոփ տեղեկություն Հայաստանում իրականացվող տնտեսական ծրագրերի, հարկային և մաքսային օրենսդրության վերաբերյալ:


Հանդիպմանը մասնակցում էր նաև Մակուի ազատ տնտեսական գոտու փոխտնօրեն Էբրահիմ Ջալիլին, ով պատրաստակամություն հայտնեց գործարարների խումբ ուղարկել Հայաստան՝ մասնակցելու սեպտեմբերին Երևանում կայանալիք «Armenia Expo 2018» ցուցահանդեսին և գործնական մի շարք հանդիպումներ ունենալ:


Միևնույն ժամանակ Էբրահիմ Ջալիլին դեսպանին Թումանյանին հրավիրեց Մակուի ԱՏԳ՝ տեղում ծանոթանալու երկկողմ տնտեսական համագործակցության հնարավորություններին:

Թուրքական լիրան անկում է ապրել Էրդողանի փեսայի հայտարարությունից հետո
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` mir24.tv
23.04.2025
Հայաստանը կքննարկի Ադրբեջանում կայանալիք ԱՊՀ երրորդ խաղերին մասնակցելու հրավերը. նախարար