25.11.2024
Իրանի անվտանգության ուժերը արեւմուտքում երկու ահաբեկչական խմբավորումներ են չեզոքացրել
prev Նախորդ նորություն

Ռոհանին միջուկային համաձայնագրի մասնակիցներին կոչ է արել արագացնել այն փրկելու գործընթացը

Իրանի նախագահ Հասան Ռոհանին կոչ է արել Իրանի միջուկային համաձայնագրի բոլոր կողմերին արագացնել ԱՄՆ-ի դուրս գալուց հետո գործարքը փրկելու միջոցները: Այս մասին Ռոհանին հայտարարել է ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցում, հաղորդում է Tasnim-ը:

«Իրանը կատարել է իր բոլոր պարտականությունները համաձայնագրի շրջանակներում եւ ակնկալում է, որ մյուս կողմերը կարագացնեն եւ կհստակեցնեն իրենց միջոցները գործարքը պահպանելու հարցում հաշվի առնելով Միացյալ Նահանգների միակողմանի դուրս գալը», - ասել է Ռոհանին:

Ընդգծելով միջուկային գործարքի համար մյուս կողմերի մեծ պատասխանատվությունը, նա նշել է, որ Իրանը ցանկանում է պահպանել պայմանագիրը, սակայն եթե ֆինանսական եւ գումարային ուղիների, նավթի, ապահովագրության եւ տրանսպորտի ապահովման վերաբերյալ Եվրոպայի ծրագրերում հստակություն չլինի, Թեհրանը այլ միջոցներ կձեռնարկի: