26.11.2024
Ղազախստանը, Ադրբեջանը, Ղրղզստանը, Թուրքիան ստեղծում են Քոչվոր քաղաքակրթությունների կենտրոն
prev Նախորդ նորություն

Լուկաշենկո. Բելառուսը և Ռուսաստանը պահապան հրեշտակներ են միմյանց համար

Բելառուսը և Ռուսաստանն ընդհանուր պատմությամբ և սերտ փոխհարաբերություններով են կապված ամենատարբեր ոլորտներում: Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն «Բելառուս 1» հեռուստաալիքին տված հարցազրույցում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:


«Դուք գիտեք՝ մենք նույն արմատի ժողովուրդներ ենք: Մենք հարազատ մարդիկ ենք: Դուր է գալիս դա ինչ-որ մեկին, թե դուր չի գալիս»,- նշել է Բելառուսի նախագահը: Նա ընդգծել է, որ «ինչպես Ռուսաստանը մեզ (Բելառուսի) համար, այնպես էլ Բելառուսը Ռուսաստանի համար պահապան հրեշտակ է»:


Նա հատկապես ուշադրություն է հրավիրել այն բանի վրա, որ «տնտեսության մեջ Բելառուսի կախվածությունն, ամենից առաջ Ռուսաստանի Դաշնությունից, անչափ մեծ է»: «Վաճառահանման շուկայից: Նա մեր գլխավոր գործընկերն է», - ճշտել է Բելառուսի ղեկավարը:


«Դա անհերքելի փաստ է: Դա ոչ մի կերպ չես ժխտի: Ուստի երկրային պրագմատիկ տեսակետով մենք պահապան հրեշտակներ ենք միմյանց համար»,- հավելել է Բելառուսի նախագահը: