24.04.2025
ՌԴ, Թուրքիայի և Իրանի նախագահները հնարավոր է հանդիպեն սեպտեմբերի առաջին տասնօրյակում
prev Նախորդ նորություն

Հասան Ռոհանու և Դոնալդ Թրամփի հանդիպումը ներկայումս հնարավոր չէ. ԱԳՆ

Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Զարիֆը գնահատել է Իրանի և ԱՄՆ նախագահներ Հասան Ռոհանիի և Դոնալդ Թրամփի հանդիպման հավանականությունը.


«Ոչ այն ժամանակ, երբ նախորդ ահռելի գործընթացը, որին մենք հասել ենք, շպրտվեց», - CNN-ին տված հարցազրույցում ասել է նա:


Զարիֆի խոսքով, Վաշինգթոնի հետ պայմանավորվածությունները լակմուսային թուղթ էին, որ հնարավորություն տվեցին պարզել՝ կարո՞ղ է Իրանը վստահել ԱՄՆ-ին, թե ոչ: 


Թեհրանը, նրա խոսքով, չի ցանկանում վերանայել միջուկային գործարքի  պայմանները և Միացյալ Նահանգները պետք է կատարեն արդեն կնքված պարտավորությունը. «Հիմա, եթե մենք նրա վրա ժամանակ ծախսենք և նոր համաձայնագիր կնքենք, որքա՞ն ժամանակ այն գոյություն կունենա: Մինչև նրա աշխատակազմի գործունեության ավա՞րտը», — նկատել է Զարիֆը:


Իրանի ԱԳ նախարարը հավելել է, որ ստեղծված պայմաններում Թրամփը պետք է ապացուցի, որ վստահելի գործընկեր է: 

Անկարայում ԱՄՆ դեսպանության ուղղությամբ կրակ է բացվել
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` mir24.tv
23.04.2025
Հայաստանը կքննարկի Ադրբեջանում կայանալիք ԱՊՀ երրորդ խաղերին մասնակցելու հրավերը. նախարար