25.11.2024
Բաղդասարով. Բաշար Ասադը պատերազմում է երկու ճակատով
prev Նախորդ նորություն

Քրդական վա-բանկ. Էրդողանը երկիրը տանո՞ւմ է դեպի կազմաքանդում

Թուրքիայի քրդական խնդրի սրացումը, մի շարք քաղաքներում քրդերի վրա զանգվածային հարձակումները նախագահ Էրդողանի կողմից մանրակրկիտ կազմակերպված ակցիա է, որն ուղղված է արտահերթ խորհրդարանական ընտությունների նախաշեմին իր մրցակիցների թուլացմանը:

Մերձավոր Արևելքի խնդիրներով զբաղվող հայտնի փորձագետ Սարգիս Հացպանյանի կածիքով, Էրդողանն իր հիմնական հակառակորդ է համարում քրդամետ Ժողովուրդների դեմոկրատիայի կուսակցությունը, չնայած այն հանգամանքին, որ այդ կուսակցության մի քանի ներկայացուցիչ հայտնվել է այսօրվա կառավարության կազմում:

«Էրդողանը հույս ունի կազմաքանդել Ժողովուրդների դեմոկրատիայի կուսակցությունը, որը հունիսյան ընտրություններն 80 մանդատ է ստացել: Չգիտես ինչու, խորհրդարանում մեծամասնություն ստանալու համար Էրդողանի կուսակցությանը խանգարում է միայն Ժողովուրդների դեմոկրատիայի կուսակցությունը: Սակայն Թուրքիայի նախագահին դժվար թե հաջողվի այդպիսի ռեպրեսիվ միջոցներո քրդական բնակչության դեմ իրավիճակը փոխել հօգուտ իրեն: Եվ այստեղ երկրորդ սցենարը կարող է գործի դրվել, եթե Էրդողանը զգա, որ նոյեմբերյան ընտրությունները նրան անհրաժեշտ քանակությամբ ձայներ չեն բերին՝ ինքնուրույն կառավարություն ձևավորելու համար, նա կարող է նմանատիպ ակցիաներով սրել իրավիճակն երկրում և արտակարգ դրություն հայտարարել՝ դրանով հետաձգելով նոյեմբերյան ընտրությունները»,-նշել է Հացմանյանը VERELQ-ի հետ զրույցում:

Շիրնակ նահանգի թուրքական Ջիզրե քաղաքում, որը մեծամասնությամբ բնակեցված է քրդերով, տեղի են ունեցել բախումներ, ինչի հետևանքով զոհվել են տասնյակ մարդիկ: Այստեղ նախորդ շաբաթ ռազմական օպերացիա էր սկսվել Քրդական բանվորական կուսակցության դեմ: Քաղաքում պարեկային ժամ է մտցվել: Հացպանյանի խոսքոց, թուրքական իշխանությունները շրջափակման են ենթարկում իրենց քաղաքացիներին: Փորձագետը նշում է, որ անկախ այն հանգամանից, թե վերոնշյալ որ տարբերակներն են կյանքի կոչվելու, Թուրքիայում սկսված գործընթացները երկրի կազմաքանդման սկիզբն է:

«Իհարկե, կազմաքանդում տեղի չի ունենա այսօր կամ վաղը: Դա բավականին բարդ և երկարատև գործընթաց է, սակայն այն սկսվել է: Եվ չնայած Արևմուտքի ջանքերին Էրդողանին պարանոիկ և շիզոֆրենիկ ներկայացնել, Թուրքիայի նախագահը բավականին ադեկվատ մարդ է, ով դրսից կարգադրություն է ստացել՝ տանել երկիրը կազմաքանդման»,-նշել է Հացպանյանը:

Նախօրեին Թուրքիայում քաղաքացիական պատերազմի վտանգի մասին էր հայտարարել Ժողովուրդների դեմոկրատիայի կուսակցության առաջնորդ Սելահեդդին Դեմիրթաշը: Նրա դրությունը նույնպես վտանգավոր է, քանի որ դատախազությունը դիմում է ուղարկել՝ նրան պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու համար:

Հացպանյանի կարծիքով, Թուրքիայում տեղի ունեցող իրադարձություններն իրենց մեջ վտանգ են պարունակում նաև Հայաստանի համար: «Հայաստանը պատրաստ չէ հակամարտության նոր օջախի և ապակայունացմանն իր սահմանների մոտ: Մեր երկիրը հստակ ռազմավարություն չունի 77 միլիոնանոց երկրում քաղաքացիական պատերազմի պարագայում: Չպետք է մոռանալ մի քանի միլիոն թուրքացած հայերի մասին: Մենք փաստորեն բախվում ենք նոր Սիրիա ստանալու վտանգին՝ հայ բնակչության սպանությունների և զանգվածային տեղահանության ուղեկցությամբ»,-նշել է փորձագետը:

Հայ բնակչության առջև ծառացած վտանգի մասին են պնդում նաև Ստամբուլի հայկական Ակոս թերթում: Մեր զրուցակցի խոսքով, հակաքրդական զանգվածային հիսթերիայի պայմաններում, գլուխ են բարձրացնում հակահայկական տրամադրությունները: Թուրքական հասարակություն է նետվում գաղափար, ըստ որի քրդերն ու հայերը՝ թուրքական պետականության թշնամիներն են:

Հայկական թերթի խմբագրությունում նշում են, որ քրդերի վրա հարձակումները՝ Էրդողանի նախընտրական քարոզարշավի մի մասն է: Սակայն իավիճակը որոշ պահի կարող է դուրս գալ վերահսկողությունից: «Միլիոնավոր քրդեր փաստացի դառնում են Էրդողանի քաղաքական նկրտումների գերի: Ամենայն հավանականությամբ, նախագահի համար նոյեմբերյան ընտրությունների ելքի չի տարբերվի հունիսյան ընտրություներից», - նշել են VERELQ-ին Ակոսից: